ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i249256-ՄԱԿ_ը_հայտարարել_է_էբոլայի_համաճարակի_սրընթաց_աճի_մասին
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։
(last modified 2026-08-21T13:17:16+00:00 )
Օգոստոս 21, 2026 16:43 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։

«Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ​​ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», - Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Համաճարակը բռնկվել է այն ​​տարածքում, որտեղ 30 տարի շարունակ ընթանում է զինված հակամարտություն, և այնտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են, հավելել է նա։

Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դ​​եմոկրատական Հանրապետութան հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, սակայն ըստ երկրի առողջապահական իշխանությունների՝ հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի 30-40 տոկոսը։

Մայիսի 15-ին հայտարարված էբոլա տենդի բռնկումը տարբերվում է նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ այս վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգյոյի դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1258601