USS Abraham Lincoln ավիակիրը ստիպված է եղել լքել տարածաշրջանը
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ USS Abraham Lincoln ավիակիր նավը, որը 9 ամիս շարունակ առաքելություն է իրականացրել և տեղակայված է եղել Արևմտյան Ասիայում, հինգշաբթի շարժվել է դեպի ԱՄՆ-ի Սան Դիեգո նավահանգիստ։
Pars Today-ը հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, հաղորդում է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավը վերադառնում է ԱՄՆ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հրապարակվել նավի անձնակազմի շրջանում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև կառուցվածքային և սննդի հետ կապված խնդիրների մասին։
The Times-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ մոտ 5000 զինծառայող տեղափոխող USS Abraham Lincoln ավիակիր նավը հինգշաբթի սկսել է շարժվել դեպի ԱՄՆ՝ տարածաշրջան մեկ այլ ավիակիր հարվածային խմբի ժամանումից հետո։