Բաքվում Իրանի դեսպանատունը արձագանքել է ադրբեջանական կառույցի հակաիրանական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i251316-Բաքվում_Իրանի_դեսպանատունը_արձագանքել_է_ադրբեջանական_կառույցի_հակաիրանական_հայտարարությանը
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Բաքվում գործող մի կառույցի՝ Իրանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները։
(last modified 2026-10-15T07:31:11+00:00 )
Հոկտեմբեր 15, 2026 10:53 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպանատունը արձագանքել է ադրբեջանական կառույցի հակաիրանական հայտարարությանը

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Բաքվում գործող մի կառույցի՝ Իրանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները։

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի դեսպանատունը չորեքշաբթի օրը հերքել է Ադրբեջանի ազգային հասարակական կազմակերպությունների միության պնդումները։ Դեսպանատունը նշել է, որ կառույցը անհաջող փորձ է կատարում Ադրբեջանի դպրոցներում հիջաբի շուրջ ստեղծված իրավիճակը կապել Իրանի հետ։

Արտահայտելով իր զարմանքը՝ օտարերկրյա պետություններին Ադրբեջանի ներքին խնդիրների մեջ ներքաշելու փորձերի առնչությամբ՝ դեսպանատունն ընդգծել է երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերություններում անհարկի լարվածություն առաջացնելուց խուսափելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանում դպրոցական հագուստի կանոնակարգի ընդունումից հետ, այդ երկրի ազգային հասարակական կազմակերպությունների միությունը կիրակի օրը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով հասարակությանը զգոն լինել արտաքին ազդեցությունների նկատմամբ։

Ադրբեջանի ազգային հասարակական կազմակերպությունների միության (Milli QHT Forumu) հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում և մի շարք այլ երկրներում գործող որոշ համացանցային աղբյուրներ ու լրատվամիջոցներ փորձում են թիրախավորել Ադրբեջանում կառավարման աշխարհիկ մոդելն ու կրթական համակարգը։ Կառույցը դա որակել է որպես Ադրբեջանում կրոնական և հասարակական պառակտում հրահրելու փորձ՝ միաժամանակ աջակցություն հայտնելով դպրոցներում հագուստի կանոնների միասնական և օրինական կիրառմանը։

Ավելի վաղ, Ադրբեջանական ու թուրքական հասարակական կազմակերպություններն ու քաղաքական շրջանակները բողոքել էին Ադրբեջանի դպրոցներում հիջաբն արգելելու որոշման դեմ։ Կազմակերպությունները դիմել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով դադարեցնել հիջաբի դեմ պայքարը և ապահովել գլխաշոր կրող աղջիկների կրթություն ստանալու հնարավորությունը։