Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i249224-Թավրիզ_Երևան_չվերթի_վերագործարկման_արարողությունը
Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ 2026 թվի օգոստոսի 20-ին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ՀՀ ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրենի, Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի, «Pouya Air» ավիաընկերության գործադիր տնօրենի, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի պետական ղեկավարների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
(last modified 2026-08-20T14:57:27+00:00 )
Օգոստոս 20, 2026 18:21 Asia/Tehran
  • Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկման արարողությունը

Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ 2026 թվի օգոստոսի 20-ին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ՀՀ ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրենի, Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի, «Pouya Air» ավիաընկերության գործադիր տնօրենի, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի պետական ղեկավարների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս օդային երթուղու վերագործարկումն իրականացվել է երկամյա ընդմիջումից հետո՝ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում Հայաստանում Իրանի   դեսպան Խալիլ Շիրղոլամին «Pouya Air» ավիաընկերության կողմից Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկումը համարել է կարևոր քայլ զբոսաշրջության ոլորտի զարգացման և երկու երկրների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել է դրա դերը Իրանի հյուսիսարևմտյան նահանգների և ՀՀ  միջև առևտրային համագործակցության ընդլայնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում:

Չվերթների ժամանակացույցը.

Երևան → Թավրիզ: 09:00

Թավրիզ → Երևան: 10:50