Փաշինյանը հետ է կանչում ՌԴ-ում ՀՀ դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i249238-Փաշինյանը_հետ_է_կանչում_ՌԴ_ում_ՀՀ_դեսպանին
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան։
(last modified 2026-08-21T07:28:05+00:00 )
Օգոստոս 21, 2026 10:53 Asia/Tehran
  • Փաշինյանը հետ է կանչում ՌԴ-ում ՀՀ դեսպանին

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան։

«Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշում է պարբերականը։

Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ,  այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։