-
Եվրախորհրդարանի պատգամավորներն Իսրայելին մեղադրում են Գազայում ցեղասպանության մեջ
Օգոստոս 06, 2025 12:01Եվրախորհրդարանում սոցիալիստների, ձախերի և «կանաչների» խմբակցությունների ղեկավարները նամակ են հղել Եվրամիության ղեկավարությանը՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ և պահանջելով ԵՄ-ի կողմից շուտափույթ միջոցներ ձեռնարկել հրեական պետության նկատմամբ:
-
Նեթանյահուի դեմ ցույցերը վերածվեցին բռնության և ցուցարարների ձերբակալությունների
Օգոստոս 06, 2025 06:11Pars Today - Սիոնիստական ռեժիմի վարչապետի՝ Գազայի հատվածը ամբողջությամբ օկուպացնելու ծրագրի դեմ բողոքի ցույցը վերածվեց բռնության և բախումների՝ ոստիկանական ուժերի հարձակման հետևանքով, և մի շարք ցուցարարներ ձերբակալվեցին։
-
Իրանը հաղթեց կործանիչների և հրթիռների մարտում. Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի իրականությունը
Օգոստոս 05, 2025 14:02Pars Today – Իտալացի ականավոր գրողը, մերժելով արևմտյան լրատվամիջոցների Իրանի և սիոնիստական ռեժիմի միջև 12-օրյա պատերազմի մասին մեկնաբանությունը, ընդգծեց. Իրանը, հրթիռային և օդային մարտերում իր ռազմավարական գերազանցությամբ, Իսրայելին հասցրեց պարտության եզրին, և միայն Միացյալ Նահանգների անմիջական միջամտությունը կանխեց Թել Ավիվի փլուզումը։
-
Գազայում ռմբակոծություններից և սովից մահացածների թիվը հասել է 60,933-ի
Օգոստոս 05, 2025 08:33Pars Today - Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարել են. -2023 թվականի հոկտեմբերի 7-ին Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումների սկզբից մինչ օրս, ռմբակոծություններից և սովից նահատակված Գազայի բնակիչների թիվը հասել է 60,933-ի։
-
Համաս. Դիմադրությունը կշարունակվի մինչև օկուպացիայի ավարտը / Հեզբոլլահ. Գազայի պատերազմը ԱՄՆ ծրագրի իրականացումն է
Օգոստոս 03, 2025 14:25Pars Today – Գազայի վրա հարձակումների սրացումից հետո Համասի և Հեզբոլլահի պաշտոնյաները, ընդգծելով դիմադրության շարունակությունը, մերժեցին ցանկացած զինաթափում և ներկայիս պատերազմի նպատակը որակեցին որպես Իսրայելի կողմից ԱՄՆ քաղաքականության իրականացում։
-
Իսրայելի արվեստի շուրջ 1000 գործիչներ իշխանություններից պահանջել են դադարեցնել պատերազմը Գազայում
Օգոստոս 03, 2025 14:08Իսրայելի արվեստի շուրջ 1000 գործիչ ստորագրել է խնդրագիր, որով երկրի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել պատերազմը Գազայում՝ պատանդների վերադարձի դիմաց, հայտնում է Times of Israel-ը։
-
Սիոնիստական օրաթերթ. Իսրայելի բանակի մարտունակությունը լրջորեն նվազել է
Օգոստոս 03, 2025 12:57Pars Today – Հղում անելով դաշտային հաղորդագրություններին և բանակի սպաների հայտարարություններին՝ սիոնիստական «Մաարիվ» թերթը հաղորդել է Գազայի դեմ պատերազմում Իսրայելի բանակի մարտունակության նվազման մասին: Թերթը գրել է, որ Գազայի վրա ռազմական ճնշումը անարդյունավետ է եղել, իսկ առաջնագծում գտնվող իսրայելական ուժերը լրջորեն տկարացել են:
-
Բողոքի ցույց Թել Ավիվում՝ գերիների վերադարձի պահանջով
Օգոստոս 03, 2025 06:59Գերիների փոխանակման շուրջ բանակցությունների ձախողումից հետո, շաբաթ երեկոյան օկուպացված տարածքների տասնյակ հազարավոր բնակիչներ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում և պահանջել համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ։
-
Նեթանյահուի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել փշալարերով
Օգոստոս 02, 2025 12:22Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գազայի հատվածում իսրայելցի գերիների իրավիճակի նկատմամբ շարունակական անտարբերությունից հետո, այդ գերիների ընտանիքները շաբաթ օրը խորհրդանշական բողոքի ակցիայի քայլով դուրս եկան Թել Ավիվի փողոցներ՝ կրելով փշալարեր։
-
Քանի՞ պաղեստինցի է նահատակվել մինչև օրս Գազայում մի կտոր հացի համար։
Օգոստոս 02, 2025 12:00Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Գազայի պատերազմի սկզբից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը, առնվազն 1330 պաղեստինցի է նահատակվել սիոնիստական ռեժիմի ուժերի կողմից բաշխման կենտրոններում սննդամթերքի օգնություն ստանալու ժամանակ, վիճակագրություն, որը ցույց է տալիս պաշարման, սովի և խաղաղ բնակիչների թիրախավորման հետևանքով առաջացած մարդասիրական աղետի խորությունը։