-
Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար
Սեպտեմբեր 04, 2025 15:09«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։
-
Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի դաշինքը մղձավանջ է՞ արդյոք արևմտյան երկրների համար
Սեպտեմբեր 04, 2025 12:37Pars Today - Եվրամիությունը, վերջերս Շանհայի գագաթնաժողովից հետո, սպառնալիք զգաց Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի և Ռուսաստանի միասնությունից։
-
Պաղեստինյան Դիմադրության «Մովսեսի գավազանն» Իսրայելի «Գեդեոնի կառքեր 2»-ի դեմ / ՇՀԿ անդամներն ամրապնդում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
Սեպտեմբեր 04, 2025 06:27ԻԻՀ պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարարը հայտարարել է ՇՀԿ անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։
-
Դոկտոր Քազեմին Wyoming Star-ին տված հարցազրույցում. ՆԱՏՕ-ն անցնում է «Կեղծ Զանգեզուրի միջանցք»-ի նպատակներից մեկը իրանական բնիկ ատրպատականցիների իրական ինքնության բնույթը՝ թուրքականի շրջելն է»
Սեպտեմբեր 03, 2025 15:59Թեհրանում միջազգային իրավունքի դասախոս և Եվրասիայի հարցերով ավագ հետազոտող, դկտ. Ահմադ Քազեմին ամերիկեան «Wyoming Star» պարբերականին տված հարցազրույցում նշել է.
-
ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարները համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել
Սեպտեմբեր 03, 2025 13:28Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարները Պեկինում ստորագրել են կազմակերպությունների համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ:
-
ՆԱՏՕ-ի միջամտությունները և ճգնաժամի ստվերը համաշխարհային անվտանգության վրա
Սեպտեմբեր 03, 2025 12:22Pars Today- Ուկրաինայում և Բալթյան տարածաշրջանում վերջին զարգացումները կրկին ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ի դերը աշխարհի անվտանգության հավասարումներում դարձել է վիճահարույց հարց:
-
Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները դավեր չեն նյութում ԱՄՆ-ի դեմ. Ուշակով
Սեպտեմբեր 03, 2025 12:19ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարներ Սի Ծինփինը և Կիմ Չեն Ընը միտք էլ չեն ունեցել դավեր նյութել ԱՄՆ-ի դեմ:
-
Միջազգային կարճ լուրեր-Փեզեշքիան․Պետք է դիմակայել Իրան-Չինաստան հարաբերությունների հակառակորդների զոռբայությանը/Թրամփ. Չիկագոն աշխարհի սպանությունների մայրաքաղաքն է
Սեպտեմբեր 03, 2025 12:12Pars Today-Չինաստան կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության մշտական անդամ Հուանգ Հուի հետ։ Անդրադառնալով բազմակողմ համագործակցության կարևորությանը,նա Շանհայի համագործակցության կազմակերպությունը բնութագրել է որպես միակողմանիության դեմ պայքարի արդյունավետ գործիք և նշել, որ Թեհրանն ու Պեկինը պետք է դիմադրեն երկու կողմերի միջև բարեկամական հարաբերություններին դեմ երկրների ճնշմանն ու զոռբայությանը։
-
Իրանի դեսպանը Բրիտանիայում. Snapback-ի ակտիվացումն անօրինական է
Սեպտեմբեր 03, 2025 12:06Pars Today - Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը երեք եվրոպական երկրների կողմից Snapback մեխանիզմի ակտիվացման գործողությունը համարել է անօրինական և ընդգծել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ դիրքորոշումը այս գործընթացին ընդդիմանալու հարցում։
-
Ինչպե՞ս են երկրները խուսափում ԱՄՆ ֆինանսական ճնշումներից
Սեպտեմբեր 03, 2025 11:25«Ֆայնենշլ Թայմս»-ը հաղորդել է, որ շատ զարգացող երկրներ դոլարային ֆինանսավորման բարձր ծախսերի ճնշումից խուսափելու համար իրենց պարտքը փոխարկում են ավելի էժան արժույթների, ինչպիսիք են չինական յուանը և շվեյցարական ֆրանկը։