Ինչպե՞ս են երկրները խուսափում ԱՄՆ ֆինանսական ճնշումներից
«Ֆայնենշլ Թայմս»-ը հաղորդել է, որ շատ զարգացող երկրներ դոլարային ֆինանսավորման բարձր ծախսերի ճնշումից խուսափելու համար իրենց պարտքը փոխարկում են ավելի էժան արժույթների, ինչպիսիք են չինական յուանը և շվեյցարական ֆրանկը։
Քենիայի, Շրի Լանկայի և Պանամայի օրինակները ցույց են տալիս, որ այլընտրանքային արժույթներին անցումը կառավարությունների կողմից արտակարգ բյուջեները կառավարելու ջանքերի մի մասն է։
Մասնագետները նշում են, որ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը և դոլարային ֆինանսավորման բարդացումը երկրներին մղել են դեպի ավելի կայուն տարբերակներ։Զարգացող երկրներին ֆինանսական ռեսուրսների տրամադրմամբ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նույնպես խթանել է յուանի օգտագործումը։
Վերլուծաբանները նշում են, որ դոլարային ֆինանսավորման բարձր արժեքը ոչ միայն այս փոփոխության հիմնական դրդապատճառն է, այլև կարող է արագացնել դոլարից կախվածությունը նվազեցնելու համաշխարհային միտումը։