Սուդանի մասնատման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի շուրջ մտահոգություններն աճում են
Սուդանում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկը զգուշավոր արձագանք է ստացել երկրի պաշտոնյաների կողմից և մեծացրել է Սուդանի փաստացի մասնատման հավանականության շուրջ մտահոգությունները։
Սուդանի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ Խարթումը կասկածներ ունի Աֆրիկայի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի ներկայացրած ծրագրի մանրամասների վերաբերյալ և շարունակում է պնդել, որ Արագ արձագանքման ուժերը պետք է ամբողջությամբ դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից։
Pars Today-ի հաղորդմամբ՝ առաջարկի համաձայն՝ Արագ արձագանքման ուժերը կարող են պահպանել իրենց դիրքերը Դարֆուրի, Քուրդուֆանի որոշ հատվածներում և Սուդանի հյուսիսում գտնվող սահմանային գոտու մի մասում, իսկ դրա դիմաց՝ նահանջել այլ շրջաններից։ Իրազեկ աղբյուրները զգուշացրել են, որ հստակ ժամանակացույցի և իրականացման երաշխիքների բացակայությունը կարող է հանգեցնել ազդեցության գոտիների ամրապնդմանը և Լիբիայի սցենարի կրկնությանը։ Սուդանը երկար ժամանակ է, ինչ ներքաշված է բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև մարտերի մեջ, որոնց հետևանքով մինչ այժմ հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ միլիոնավորները դարձել են տեղահանված։
Արագ արձագանքման ուժերը (RSF) հիմնադրվել են 2013 թվականին, իսկ 2017 թվականին հաստատվել են որպես անկախ անվտանգության ուժ, որը գործում է Սուդանի զինված ուժերի հսկողության ներքո։ Այս ուժերը հաճախ բնութագրվում են որպես «բանակ բանակի ներսում»։