Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i248162-Ռուսաստանը_երկակիություն_է_տեսնում_Դոնալդ_Թրամփի_Ուկրաինայի_հարցում_դիրքորոշման_մեջ_Պեսկով
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-07-26T15:01:10+00:00 )
Հուլիս 26, 2026 17:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Մի կողմից, նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է՝ մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին, և մնացած ամեն ինչ մեր գործը չէ։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները անկեղծորեն հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։

Ռուսաստանն իր հերթին պահպանում է երկխոսության ուղիները ամերիկացի բանակցողների հետ։ Սակայն, Մոսկվայի արձագանքը Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավոր նոր առաջարկներին կախված կլինի նրանից, թե որքանով են դրանք համապատասխանում Ռուսաստանի շահերին»,- նշել է նա։