Առաջընթաց Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման շուրջ Իրանի և Օմանի բանակցություններում
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Իրանի և Օմանի միջև անցկացվել են մի քանի փուլ ինտենսիվ բանակցություններ՝ Հորմուզի նեղուցում նավերի անվտանգ երթևեկության կառավարման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բանակցություններն ուղեկցվել են առաջընթացով, և երկու երկրների միջև տեխնիկական ու քաղաքական խորհրդակցությունները կշարունակվեն։
Pars Today_ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ուրբաթ և շաբաթ օրերին Թեհրանում կայացել են Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով մի քանի փուլ բանակցություններ։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցում նավերի անվտանգ երթևեկության կառավարման ընդհանուր սկզբունքներն ու գործնական մեխանիզմները՝ հարգելով երկու առափնյա պետությունների ինքնիշխան իրավունքները։
Բաղային, նշելով բանակցությունների օգտակարությունը, ընդգծել է, որ քննարկումների ընթացքում գրանցվել է առաջընթաց։ Նա հավելել է, որ Օմանի պատվիրակությունը շաբաթ երեկոյան լքել է Թեհրանը, սակայն Թեհրանի և Մասկատի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները շարունակվելու են։
ԱԳՆ խոսնակը, պատասխանելով Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության վերջին իրավիճակի վերաբերյալ հարցին, նշել է, որ նավարկության ռեժիմում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և այս ռազմավարական ջրուղով նավերի անցուդարձը շարունակվում է նախկինի պես։