Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար․ Կրակը կշարունակվի մինչև թշնամու լիակատար հանձնվելը
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի հարվածները կշարունակվեն մինչև թշնամու լիակատար հանձնվելը և նահատակների արյան վրեժի լուծումը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով IRIB լրատվական գործակալությանը, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը իր ուղերձում հայտարարել է, որ տարածաշրջանում բարձրացող ծխի յուրաքանչյուր սյուն վկայում է ԱՄՆ-ի ռազմական, անվտանգության կամ ֆինանսական կենտրոններից մեկի խոցման մասին։
Նա հավելել է. «Մեր մարտիկների շարունակական և նպատակային հարվածները ոտքի կանգնած Իրանի ժողովրդի զայրույթի մտրակներն են, որոնք իջնում են կայսերապաշտական համակարգի վրա և կշարունակվեն մինչև թշնամու լիակատար հանձնվելը և Մինաբի, Լամերդի և այլ վայրերի անմեղ երեխաների թափված արյան վրեժի լուծումը»։