Գեներալ Աբդոլլահի. Յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց թիրախավորվելու է մեկ ամերիկացի զինծառայող
https://parstoday.ir/hy/news/iran-i248078-Գեներալ_Աբդոլլահի._Յուրաքանչյուր_զոհված_իրանցու_դիմաց_թիրախավորվելու_է_մեկ_ամերիկացի_զինծառայող
ԻԻՀ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլլահին սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում հայտարարել է, որ այն բանաձևը, որը նախկինում արդեն ապացուցվել էր մարտի դաշտում, այսուհետ գործելու է որպես անփոփոխ կանոն։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր զոհված իրանցի քաղաքացու դիմաց թիրախավորվելու է մեկ ամերիկացի զինծառայող։
(last modified 2026-07-25T06:37:05+00:00 )
Հուլիս 25, 2026 10:06 Asia/Tehran
  •  Գեներալ Աբդոլլահի. Յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց թիրախավորվելու է մեկ ամերիկացի զինծառայող

ԻԻՀ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլլահին սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում հայտարարել է, որ այն բանաձևը, որը նախկինում արդեն ապացուցվել էր մարտի դաշտում, այսուհետ գործելու է որպես անփոփոխ կանոն։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր զոհված իրանցի քաղաքացու դիմաց թիրախավորվելու է մեկ ամերիկացի զինծառայող։

Pars Today-ը, հղում կատարելով IRNA-ին, հաղորդում է, որ գեներալ Աբդոլլահին իր ուղերձում, դիմելով ԱՄՆ-ին, հավելել է. «Այն կանոնը, որի գործնական կիրառելիությունը նախկինում արդեն ապացուցել էինք թշնամուն, այս պահից համարում ենք մարտի դաշտի վերջնական և պաշտոնապես հայտարարված բանաձև»։
Նա հավելել է. «Ձեզ համար պատրաստել ենք դժոխքի անվճար և ուղիղ տոմսեր»։