Իրանի գիտության նախարար․ արհեստական բանականությունը կարող է վերածվել «անտեսանելի բռնապետության»
https://parstoday.ir/hy/news/world-i250244-Իրանի_գիտության_նախարար_արհեստական_բանականությունը_կարող_է_վերածվել_անտեսանելի_բռնապետության
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարն ահազանգել է, որ վերահսկողության և տվյալների կառավարման նպատակով արհեստական բանականության լայնածավալ օգտագործումը կարող է հանգեցնել մարդկանց նկատմամբ վերահսկողության հաստատման և «անտեսանելի բռնապետության» ձևավորման։
(last modified 2026-09-16T14:13:59+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 17:42 Asia/Tehran
  • Իրանի գիտության նախարար․ արհեստական բանականությունը կարող է վերածվել «անտեսանելի բռնապետության»

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարն ահազանգել է, որ վերահսկողության և տվյալների կառավարման նպատակով արհեստական բանականության լայնածավալ օգտագործումը կարող է հանգեցնել մարդկանց նկատմամբ վերահսկողության հաստատման և «անտեսանելի բռնապետության» ձևավորման։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Հոսեյն Սիմային Ռիադում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ արհեստական բանականության էթիկային նվիրված 4-րդ համաշխարհային ֆորումում հայտարարել է, որ տեխնոլոգիան չեզոք չէ, և ալգորիթմները, զարգացմանը նպաստելու փոխարեն, կարող են վնաս պատճառել։ Նա ընդգծել է ԱԲ հարթակների և ծրագրերը մշակողների էթիկական պատասխանատվությունը՝ արհեստական բանականության օգտագործման եղանակի հարցում։
Սիմային, անդրադառնալով մարդկանց նույնականացման և թիրախավորման նպատակով արհեստական բանականության կիրառմանը, նշել է, որ այս տեխնոլոգիայի էթիկական շրջանակը չպետք է կենտրոնանա միայն վնասների կանխարգելման վրա, այլև պետք է ապահովի տարբեր երկրների և հասարակությունների համար այս տեխնոլոգիային արդար հասանելիությունը։
Իրանի գիտության նախարարը նաև ընդգծել է, որ տեխնոլոգիան պետք է ծառայեցվի մարդկությանը, իսկ արհեստական բանականությունը, մարդու ազատությունը սահմանափակելու փոխարեն, պետք է ընդլայնի այն։