Հայաստանի համագործակցությունը՝ Իրանի ինտերնետային կապը Եվրոպայի հետ ամրապնդելու համար
Իրանը, ակտիվացնելով հյուսիսային երթուղիների, այդ թվում՝ Հայաստանի, հնարավորությունները, ապահովել է Եվրոպայի հետ իր ինտերնետային կապի պահպանման և ամրապնդման հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի «Ենթակառուցվածքային հաղորդակցության» ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Աքբարին, անդրադառնալով պատերազմի ընթացքում երկրի հարավում որոշ ստորջրյա մալուխների վնասմանը, ասել է, որ հարավային երթուղիներից բացի, Իրանը Եվրոպային կապող հաղորդակցական երթուղիներ գործում են նաև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով և ունեն անհրաժեշտ թողունակություն։
Փորձագետների խոսքով՝ Հայաստանի երթուղու օգտագործումը դիվերսիֆիկացնում է Իրանի կապի հնարավորությունները և հարավային երթուղիների խափանման պայմաններում մեծացնում միջազգային կապի շարունակականության հնարավորությունը։ Այս հնարավորությունը կարող է նպաստել տարածաշրջանի հաղորդակցական ցանցում Իրանի դիրքի ամրապնդմանը և Հյուսիս-Հարավ հաղորդակցական երթուղիների զարգացմանը։