Պարսկերենի ուսուցումը Հայաստանի 18 դպրոցներում՝ Իրանի մշակութային դիվանագիտության նոր ներուժը
https://parstoday.ir/hy/news/iran-i250238-Պարսկերենի_ուսուցումը_Հայաստանի_18_դպրոցներում_Իրանի_մշակութային_դիվանագիտության_նոր_ներուժը
Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումը կարևոր ներուժ է ստեղծել Իրանի մշակութային դիվանագիտության ամրապնդման և երկու հարևան երկրների միջև հարաբերությունների խորացման համար։ Ներկայումս պարսկերենը դասավանդվում է Երևանի և Հայաստանի այլ շրջանների 18 դպրոցներում։
(last modified 2026-09-16T14:02:04+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 17:31 Asia/Tehran
  • Պարսկերենի ուսուցումը Հայաստանի 18 դպրոցներում՝ Իրանի մշակութային դիվանագիտության նոր ներուժը

Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումը կարևոր ներուժ է ստեղծել Իրանի մշակութային դիվանագիտության ամրապնդման և երկու հարևան երկրների միջև հարաբերությունների խորացման համար։ Ներկայումս պարսկերենը դասավանդվում է Երևանի և Հայաստանի այլ շրջանների 18 դպրոցներում։

Pars Today-ը, վկայակոչելով ILNA լրատվական գործակալությունը, հաղորդում է, որ Հայաստանում Իրանի մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի-Մովահեդը ընդգծել է 9-րդ դասարանից հետո պարսկերենի ուսուցումը շարունակելու և Հայաստանի կրթական համակարգում այս լեզվի կարգավիճակը բարձրացնելու անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի պարսկերեն դասավանդող դպրոցներին տրամադրվել է շուրջ 5 հազար գիրք և ուսումնական աղբյուր։
Մասնագիտացված ուսուցիչների պատրաստումը, հայ ուսանողների համար Իրանի կրթաթոշակների օգտագործումը, մասնագիտական գիտելիքների կատարելագործման դասընթացների և պարսկերենի օլիմպիադայի անցկացումը Իրանի առաջարկած այլ ծրագրերից են։
Այս քայլերը, պարսկերենի ուսուցման ընդլայնման միջոցով, կարող են նպաստել Իրանի և Հայաստանի միջև գիտական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը։