-
Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին
Դեկտեմբեր 22, 2024 12:35ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման:
-
Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար
Դեկտեմբեր 22, 2024 11:57Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։ Այս մասին գրում է dw.com-ը:
-
Պուտին. Ոչ մեկին պետք չէ վախեցնել երրորդ համաշխարհային պատերազմով
Դեկտեմբեր 22, 2024 10:43Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի հակառակորդները փորձում են լարել իրավիճակը, սակայն երրորդ համաշխարհային պատերազմով վախեցնել պետք չէ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած հակամարտությունների լուծումը պետք է փնտրել փոխզիջումների միջոցով, և Ռուսաստանը պատրաստ է դրան, բայց միայն ոչ ի վնաս իր շահերի, գրում է «Կոմերսանտը»։
-
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը
Դեկտեմբեր 22, 2024 09:46Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայության պատճառով Իրանը որոշել է սահմանային բնապահպանական հարցը բարձրացնել երրորդ երկրի միջոցով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պնդում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը:
-
Ամերիկացիները Կարմիր ծովում սխալմամբ խոցել են իրենց կործանիչը «Օրեշնիկի» հետ մենամարտը և ճանաչողական պատերազմի զորավարժություններն Իրանում
Դեկտեմբեր 22, 2024 07:43Եմենի «Անսարալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Հիզամ ալ-Ասադը հայտարարել է․ «Մենք տիրապետում ենք տարբեր տեսակի զենքերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առաջիկայում կներկայացնենք դրանք»։
-
Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունը
Դեկտեմբեր 22, 2024 03:50Անկարան ակնկալում է, որ քրդական ջոկատները կհամաձայնվեն բանակցել իշխանությունների հետ Դամասկոսում, հակառակ դեպքում թուրքական ԶՈւ-ն կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
-
Մեկնաբանություն. ԱՄՆ-ի 180 աստիճանով փոխվելն ալ-Ջուլանիի նկատմամբ՝ Վաշինգտոնի երկակի դիրքորոշումների ևս մեկ խորհրդանիշ
Դեկտեմբեր 21, 2024 14:45Սահաբ - ԱՄՆ պետքարտուղարի օգնական և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Բարբարա Լիֆը ուրբաթ օրը Հայաթ ալ-Թահրիր ալ-Շամի ղեկավար և Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային, որը նաև հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի անվամբ, ասել է, -«Վաշինգտոնը որոշել է չեղարկել նրա ձերբակալելու համար 10 միլիոն դոլարի պարգևատրման առաջարկը, և ողջունում է նրանց բանակցությունների «դրական ուղերձները», այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարելու մասին խոստումը»։
-
Երրորդ երկրները պետք է անաչառ խրախուսեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. Ֆիդան
Դեկտեմբեր 21, 2024 14:24Գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ բանակցություններում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Հարավային Կովկասի իրավիճակի մասին, հայտնել է, որ «երրորդ կողմերը պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը խրախուսեն արդար եւ անաչառ», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
-
Հարավային Կովկասի զարգացման անհրաժեշտ պայմանը. Ethnos հունական պարբերական
Դեկտեմբեր 21, 2024 14:19Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կառուցել եւ վերականգնել անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային կապերի ապահովման համար, քանի որ նրա ռազմավարական դիրքը որպես տարածաշրջանային օղակի առաջարկում է զգալի պոտենցիալ տարածաշրջանային ինտեգրման եւ տնտեսական զարգացման համար։ Այս մասին նշվել է Ethnos հունական պարբերականի «Հարավային Կովկասի զարգացման անհրաժեշտ եւ բավականաչափ պայման» հոդվածում։
-
Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
Դեկտեմբեր 21, 2024 14:13Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի պահվում է ադրբեջանական բանտում, մեկուսացված է իր ընտանիքի վարձած փաստաբաններից։ Դրա մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վարդանյանի որդին՝ Դավիթը: