Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին
https://parstoday.ir/hy/news/world-i227244-Չինաստանի_ՊՆ_ն_կտրուկ_է_արձագանքել_Պենտագոնի_զեկույցին
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2024 15:35 Asia/Tehran
  • Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին

ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի հարձակողական է դառնում, ինչը տանում է առճակատման:

Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ   Չժան Սյաոգանը այս մասին հայտարարել է դեկտեմբերի 21-ին՝ մեկնաբանելով ավելի վաղ Պենտագոնի ներկայացրած զեկույցը Չինաստանի ռազմական զարգացման մասին:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված  զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը:

Պենտագոնի տվյալներով ՝ Չինաստանն ակտիվորեն մեծացնում է իր միջուկային ուժերը ՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության ուժեղացման ֆոնին: Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերաճի ռազմական հակամարտության:

tert.am