-
Ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ․ Ալեն Սիմոնյան
Հունիս 12, 2024 17:07Բաղրամյան փողոցում ոստիկանությունն արդարացիորեն սկսել է կիրառել լուսաձայնային նռնակներ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ոստիկանների կողմից ցուցարարներ նկատմամբ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ ընդդիմադիրների մեկնաբանություններին։
-
Հռոմի պապը քահանաներին կոչ է արել 8 րոպեից ավելի չխոսել, քանի որ «մարդիկ հոգնում և քնում են»
Հունիս 12, 2024 16:08Հռոմի պապը քահանաներին կոչ է արել 8 րոպեից ավելի չխոսել, քանի որ «մարդիկ հոգնում և քնում են»։
-
Ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականությունը փակուղի է. ՀՀ ԱԳ նախկին նախարար
Հունիս 12, 2024 15:08Հայաստանը պետք է Ադրբեջանին զսպելու մանրակրկիտ մտածված քաղաքականություն մշակի, հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Երևանում ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։
-
Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին լուրերը կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Հունիս 12, 2024 15:04ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ՌԻԱ Նովոստիին վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ Ռուսաստանի և Վրաստանի աշխատանքի մասին, դրանք անվանել է կեղծ լուր, որը կրկնօրինակում են վրացական ընդդիմադիր ռեսուրսները։
-
Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի է բերման ենթարկել
Հունիս 12, 2024 14:58ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկից բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
-
ԱԺ–ի մոտ լարված իրավիճակ է. հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև
Հունիս 12, 2024 14:52Ոստիկանները փորձում են բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում` կանանց։ Ազգային ժողովի շենքի մոտ գերլարված իրավիճակ է։
-
«ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս». Արարատ Միրզոյան
Հունիս 12, 2024 14:44ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հարցին։
-
Ռուսաստանը հետագայում էլ չի միջամտի Հայաստանի ներքին գործերին. Տրենին
Հունիս 12, 2024 14:39Ռուսաստանում շատ լավ տեսնում և հասկանում են Հայաստանի իշխանություններ քաղաքականությունը, որոնք մի կողմից մերձենում են Արևմուտքի հետ, մյուս կողմից հեռանում են Մոսկվայից քաղաքական և ռազմական ոլորտներում, բայց ցանկանում են պահպանել փոխշահավետ տնտեսական կապերը։
-
Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել. Փաշինյան
Հունիս 12, 2024 14:33Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելու փորձը տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Իրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների ցանկացած փոփոխությանը
Հունիս 12, 2024 14:05Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Telegram սոցիալական ցանցում իր գրառման մեջ գրել է.- «Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում»։