Իրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների ցանկացած փոփոխությանը
https://parstoday.ir/hy/news/world-i219138-Իրանը_դեմ_է_տարածաշրջանի_ժողովրդագրության_և_սահմանների_ցանկացած_փոփոխությանը
Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Telegram սոցիալական ցանցում իր գրառման մեջ գրել է.- «Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2024 14:05 Asia/Tehran
  • Իրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների ցանկացած փոփոխությանը

Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Telegram սոցիալական ցանցում իր գրառման մեջ գրել է.- «Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում»։

Ոսկանյանը հավելել է․ «Պատասխանելով, այսպես, կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»։

Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչի խոսքերով, «Առաջին անգամ իրանական կողմը խոսել է ժողովրդագրության մասին, ինչն ունի երկու կարևոր նրբերանգ՝ Արցախի հայաթափմանը դեմ լինելու և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հայեցակարգի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելուն անհամաձայնություն հայտնելու»։

Ոսկանյանը ընդգծել է․ «Իրանական նման կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, և հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել»։