Փեզեշքյան. Իրանը միջազգային իրավունքի սահմաններից դուրս որևէ քայլ չի արել
https://parstoday.ir/hy/news/iran-i248862-Փեզեշքյան._Իրանը_միջազգային_իրավունքի_սահմաններից_դուրս_որևէ_քայլ_չի_արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը միջազգային իրավունքի սահմաններից դուրս որևէ քայլ չի արել և մշտապես ձգտել է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ։
(last modified 2026-08-12T12:32:41+00:00 )
Օգոստոս 12, 2026 16:00 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանը միջազգային իրավունքի սահմաններից դուրս որևէ քայլ չի արել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը միջազգային իրավունքի սահմաններից դուրս որևէ քայլ չի արել և մշտապես ձգտել է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ։

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի՝ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ դրական դիրքորոշման համար և նշել, որ Իրանը երբեք չի ձգտել տարածաշրջանում անկայունության։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, Իրանի դեմ ագրեսիա իրականացնելով, Իսլամական հեղափոխության առաջնորդին սպանելով, ինչպես նաև մեծ թվով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ Մինաբիի դպրոցականների զոհվելու և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դառնալով, խաթարել են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։

Փեզեշքյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Ճապոնիայի դիվանագիտական ջանքերը արդյունք կտան և կկանխեն տարածաշրջանում ագրեսիվ ուժերի կողմից հանցագործությունների ու պատերազմ հրահրելու շարունակությունը։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր հերթին ընդգծել է պատերազմն ավարտելուն ուղղված դիվանագիտական քայլերի նկատմամբ Տոկիոյի աջակցությունը՝ դրանք համարելով Իրանի և տարածաշրջանի երկարաժամկետ շահերից բխող ։

Տակաիչին, ողջունելով Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների առաջընթացը, հույս է հայտնել, որ դրանց հաջող ավարտից հետո նեղուցով նավարկությունը հնարավորինս արագ կվերականգնվի։

Ճապոնիայի վարչապետը նաև Իրանի նախագահին խնդրել է օգտագործել երկրի ազդեցությունը՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում լարվածության հետագա աճը կանխելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու և երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները զարգացնելու իրենց հանձնառությունը։