ԻՀՊԿ-ի խոսնակ․ Իրանի դեմ պատերազմը բացահայտեց ԱՄՆ-ի ռազմավարական խոցելիությունը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ «Ռամադանի պատերազմը» (Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները) բացահայտել է Ամերիկայի ռազմավարական խոցելիությունը և ցույց տվել ԻԻՀ հզորության ազդեցությունը ռազմական, տնտեսական և քաղաքական հավասարումների վրա։
Ըստ Pars Today-ի՝ Մոհեբբին նշելով պատերազմի հետևանքով առաջացած ծախսերն իր տարածքից դուրս տեղափոխելու ԱՄՆ-ի ջանքի մասին՝ հավելեց որ «Ռամադանի պատերազմի» ընթացքում այդ ծախսերն ի վերջո բարդվել են հենց Միացյալ Նահանգների վրա։ Նա որպես հակամարտության հետևանքներ առանձնացրել է նաև ռազմավարական սպառազինության մաշվածությունն ու ամերիկյան ռազմական պաշարների սպառումը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի կարող արագորեն փոխարինել այդ սարքավորումները։