Բաղայի․ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հակաիրանական ընդունած բանաձևը լիովին քաղաքական որոշում էր
https://parstoday.ir/hy/news/iran-i250098-Բաղայի_ՄԱԳԱՏԷ_ի_Կառավարիչների_խորհրդի_հակաիրանական_ընդունած_բանաձևը_լիովին_քաղաքական_որոշում_էր
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է․ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի՝ Իրանի դեմ ուղղված բանաձևը լիովին քաղաքական որոշում էր, որը ԱՄՆ-ը և Իսրայելը պարտադրել են խորհրդին»։
(last modified 2026-09-13T08:06:24+00:00 )
Սեպտեմբեր 13, 2026 11:35 Asia/Tehran
  • Բաղայի․ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հակաիրանական ընդունած բանաձևը լիովին քաղաքական որոշում էր

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է․ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի՝ Իրանի դեմ ուղղված բանաձևը լիովին քաղաքական որոշում էր, որը ԱՄՆ-ը և Իսրայելը պարտադրել են խորհրդին»։

Վկայակոչելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Էսմայիլ Բաղային, Al Jazeera-ին տված հարցազրույցում արձագանքելով ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին, ասել է․ «Իրանի համար սա անընդունելի է։ Նրանք նույնիսկ մեկ ապացույց չեն գտել, որ Իրանի միջուկային ծրագիրն օգտագործվել է խաղաղ նպատակներից բացի այլ նպատակներով»։
Նա շարունակել է․ «Ուստի սա լիովին քաղաքական որոշում էր, որը ԱՄՆ-ը և Իսրայելը պարտադրել են ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդին»։
Բաղային նշել է․ «Մենք այժմ պաշտպանում ենք մեզ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից, որը մինչ այժմ շարունակվում է։ Նրանք այժմ կիրառում են Իրանի ծովային շրջափակումն ու տնտեսական պատերազմը»։