-
Բայդենը Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարել
Մարտ 26, 2023 17:22ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել նահանգին պատուհասած տորնադոների պատճառով և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, ասվում է Սպիտակ տան կայքում։
-
Իսրայելում մոտ 200 000 մարդ դուրս է եկել հակակառավարական ցույցի
Մարտ 26, 2023 16:48Տասնյակ հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվում՝ ընդդեմ կառավարության նախաձեռնած վիճելի դատական բարեփոխումների. հատկանշական է, որ զանգվածային ցույցերի ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կոչ է արել իշխող կոալիցիային դադարեցնել երկրում դատաիրավական փոփոխությունների գործընթացը, քանի որ այն «պառակտում» է առաջացնում։ Այս մասին գրել է բրիտանական The Guardian պարբերականը։
-
Արևմուտքը ֆաշիստական Գերմանիայի նման նոր առանցք է կառուցում. Պուտին
Մարտ 26, 2023 15:05Արևմուտքը սկսել է կառուցել մի նոր առանցք, որը նման է 1930-ական թվականներին ֆաշիստական Գերմանիայի, Իտալիայի և ռազմատենչ Ճապոնիայի կառուցածին: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա - 24» հեռուստաալիքով Պավել Զարուբինիի հետ հարցազրույցում:
-
Abrams–ների «շտապելն» Ուկրաինա ՈւԶՈւ–ի և ՆԱՏՕ–ի ռազմավարական պարտության նշան են
Մարտ 26, 2023 14:59ՆԱՏՕ–ի զինանոցները զգալիորեն դատարկվել են, այնուամենայնիվ Պենտագոնը վճռական է Ուկրաինա Abrams տանկեր ուղարկելու հարցում։ Փրփուրներից կախվելու իմաստը պարզաբանում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։
-
Ֆրանսիայի ոստիկանության և բնապահպան ակտիվիստների միջև կատաղի բախումներ են տեղի ունեցել
Մարտ 26, 2023 14:51Ֆրանսիայի արևմուտքում ոստիկանության և բնապահպան ակտիվիստների միջև տեղի ունեցած կատաղի բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 ցուցարար։
-
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Մարտ 26, 2023 14:35Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
-
ԱՄՆ–ն անցել է պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով
Մարտ 26, 2023 14:16ԱՄՆ-ն գերիշխանություն հաստատելու ձգտումով անցել է պարկեշտության բոլոր սահմանները, սակայն Չինաստանն իր հետևություններն է անում։
-
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում ֆինանսական կայունության սպառնալիքների աճի կապակցությամբ
Մարտ 26, 2023 14:03Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը զգուշացրել է, որ աշխարհում ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքներն աճել են։
-
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը ռազմական դաշինք չէ
Մարտ 26, 2023 13:27Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան և Պեկինը ռազմական դաշինք չեն կազմել և ոչինչ չեն թաքցնում իրենց ռազմական համագործակցության մասին։
-
Մեկնաբանություն- Պուտինը հայտարարել է Բելառուսում տակտիկական միջուկային զենքի տեղակայման մասին
Մարտ 26, 2023 08:02Արձագանքելով Ուկրաինային Արևմուտքի ցուցաբերած ռազմական աջակցությանը և արևմտյան երկրների ռազմական գործողությունների ակտիվացմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է որ Մոսկվան իր միջուկային տակտիկական զենքի մի մասը կտեղակայի Բելառուսում: