Բայդենը Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարել
https://parstoday.ir/hy/news/world-i196028-Բայդենը_Միսիսիպիում_արտակարգ_դրություն_է_հայտարարել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել նահանգին պատուհասած տորնադոների պատճառով և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, ասվում է Սպիտակ տան կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 16:52 Asia/Tehran
  • Բայդենը Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել նահանգին պատուհասած տորնադոների պատճառով և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, ասվում է Սպիտակ տան կայքում։

Պետական աջակցությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների, տների վերանորոգման համար, էժան վարկեր՝ չապահովագրված գույքի կորուստները ծածկելու համար և այլ ծրագրեր՝ օգնելու անհատներին և բիզնեսի սեփականատերերին վերականգնվել բնական աղետի հետևանքներից հետո:

Հիշեցնենք, որ հզոր տորնադոները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել, ուժեղ քամին վնասել է շենքերը, արմատախիլ արել ծառերը և վնասել էլեկտրահաղորդման գծերը:

tert.am