Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև
https://parstoday.ir/hy/news/world-i248528-Ադրբեջանը_միջամտել_է_Իսրայելի_կողմից_Հայոց_ցեղասպանության_ընդունման_գործընթացին._Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։
(last modified 2026-08-04T16:24:15+00:00 )
Օգոստոս 04, 2026 19:35 Asia/Tehran
  • Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։ 

«Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է»,- թուրքական Haber Global հեռուստաալիքին հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խմբ.) հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։

«Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջխաղացումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը ոչ մի դեպքում չէր արտացոլի պատմական իրականությունը և միանգամայն անարդար կլիներ»,- շարունակել է նա։

Հաջիևի պնդմամբ՝ «սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։ «Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին ու դա հետագայում ևս անելու ենք»,- թեման եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան՝ փաստացի պնդելով, որ Իսրայելը Կնեսետի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ընդունման օրինագիծը հենց Ադրբեջանի միջամտությունից հետ։

Հաջիևը խոսել է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մասին։