Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i109703-Ռուսաստան_արտագաղթող_հայերի_թիվը_կտրուկ_ավելացել_է._հետազոտություն
​​​​​​​2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն՝ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2019 11:10 Asia/Tehran
  • Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն

​​​​​​​2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Известия»-ն՝ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը հղումով:

Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 98 000 մարդ է կազմել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 57 100 է եղել:

Նշվում է, որ ամենից շատ ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:

 

tert.am