ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109724-ՀՀ_ԶՈՒ_զինծառայողները_կմասնակցեն_Միջազգային_բանակային_խաղեր_2019_մրցաշարի_մրցումներին
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում օգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 04:58 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում օգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան», Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ», Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Դիպուկահարի բնագիծ», Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետ» և «Վստահ ընդունում», Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք «Ճանապարհային պարեկ» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին:

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ից 17-ն անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցախաղին:

Armenpress.am