2019-ի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկում Հայաստանն 96-րդն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i109759-2019_ի_ուժեղագույն_բանակների_վարկանիշային_ցանկում_Հայաստանն_96_րդն_է
Global Firepower-ը հրապարակել է 137 երկների 2019 թ.-ի ամենաուժեղ բանակների վարկանիշային ցուցակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2019 03:18 Asia/Tehran
  • 2019-ի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկում Հայաստանն 96-րդն է

Global Firepower-ը հրապարակել է 137 երկների 2019 թ.-ի ամենաուժեղ բանակների վարկանիշային ցուցակը:

Տեղեկատվության համաձայն, 2018 թ.-ի համեմատ Հայաստանի բանակը 12 կետով զիջել է դիրքերը և զբաղեցնում է 96-րդ տեղը:

Վարկանիշը գլխավորում է Միացյալ Նահանգները: Երկրորդ տեղում է Ռուսաստանը, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Չինաստանը:

Թուրքական բանակը վարկանիշում զբաղեցնում է 9-րդ տեղը, Իրանը՝ 14-րդ: Վրաստանի բանակը 85-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանինը՝ 52-րդ:

1in.am