ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև ԼՂ-ի (Արցախ) փորձագետները
https://parstoday.ir/hy/news/armenia-i109820-ՀՀ_Ազգային_անվտանգության_նոր_ռազմավարության_մշակմանը_կմասնակցեն_նաև_ԼՂ_ի_(Արցախ)_փորձագետները
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2019 09:05 Asia/Tehran
  • ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև ԼՂ-ի (Արցախ)  փորձագետները

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Անվտանգության միջավայրը միասնական է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, և մենք կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, և հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:

Armenpress.am