Սա պետության կործանման ճանապարհ է. Արման Բաբաջանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i109903-Սա_պետության_կործանման_ճանապարհ_է._Արման_Բաբաջանյան
Նախկին իշխանությանը, նրանց քսանամյա կեղեքիչ ռեժիմին քաղաքական կամ իրավաքաղաքական գնահատականը չի կարող լինել հենց այնպես՝ առանց հետևանք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2019 05:43 Asia/Tehran
  • Սա պետության կործանման ճանապարհ է. Արման Բաբաջանյան

Նախկին իշխանությանը, նրանց քսանամյա կեղեքիչ ռեժիմին քաղաքական կամ իրավաքաղաքական գնահատականը չի կարող լինել հենց այնպես՝ առանց հետևանք։

Քաղաքական գնահատականին պետք է հետևի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, ոստիկանների, դիվանագետների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դատավորներ, օլիգարխների պատասխանատվության կանչվելու գործընթացը։

Մյուս կողմից քանի դեռ նոր իշխանությունը նախորդ կեղեքիչ համակարգից չի հրաժարվել, սահմանադրական փոփոխություններ չի նախաձեռնել և նոր համակարգ ձևավորելու մասին չի էլ մտածում, չի կարող նախկին ռեժիմին գնահատական տալ՝ հասկանալով դրա հետևանքների ծանրությունը իր իսկ իշխանության գոյության համար։

Բայց միևնույն ժամանակ պետք է հիշել՝ քանի դեռ այդ գնահատականը տրված չէ և մեղավորները պատասխանատվության չեն կանչվել, Հայաստանի տնտեսությունը ակամա շարունակում է մնալ մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքին:

Քանի դեռ նախորդ ռեժիմին գնահատական չի տրվել օլիգարխիան կրկին վերստանձնելու է պետության տնտեսական և քաղաքական համակարգի տիրոջ կարգավիճակը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվելու է օլիգարխի, կա՛մ դառնալու է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է։

1in.am