Հետաքրքիր անակնկալներ զինտեխնիկայի գնման ոլորտում. շուտով կհայտարարվի դրանց մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109928-Հետաքրքիր_անակնկալներ_զինտեխնիկայի_գնման_ոլորտում._շուտով_կհայտարարվի_դրանց_մասին
Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2019 15:00 Asia/Tehran
  • Հետաքրքիր անակնկալներ զինտեխնիկայի գնման ոլորտում. շուտով կհայտարարվի դրանց մասին

Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված:

«Առայժմ, կարծում եմ, պետք է սահմանափակվենք նախարարի հայտարարածով, սակայն արդեն շուտով հնարավորություն կունենանք դրանց մասին բարձրաձայնելու հրապարակայնորեն»,- նշեց Բալայանը:

Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 22-ին, հայտարարել էր, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկզբին և փակագծեր չբացելով՝ նշել, որ լինելու են նաև ռազմական անակնկալներ: 

Armenpress.am