Իրանն ու Հայաստանն ընդգծել են դատական ոլորտում համագործակցւթյունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i109964-Իրանն_ու_Հայաստանն_ընդգծել_են_դատական_ոլորտում_համագործակցւթյունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Հայաստանում ԻԻՀ դեսպանը և այդ երկրի նորանշանակ Արդարադատության նախարարը, զրուցել են երկու երկրների միջև դատական համագործակցության խորացման և դատապարտյալների փոխանակման գործընթացն արագացնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2019 04:19 Asia/Tehran
  •  Իրանն ու Հայաստանն ընդգծել են դատական ոլորտում համագործակցւթյունների ընդլայնման անհրաժեշտությունը

Հայաստանում ԻԻՀ դեսպանը և այդ երկրի նորանշանակ Արդարադատության նախարարը, զրուցել են երկու երկրների միջև դատական համագործակցության խորացման և դատապարտյալների փոխանակման գործընթացն արագացնելու մասին:

Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկել են դատական ոլորտում համագործակցությունների հնարավորությունը և դատապարտյալների փոխանակման վերբերյալ համաձայնագրի գործադրումն արագացնելու հարցը:

Հայաստանում Իրանի դեսպանն անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդկային, կոչ է արել արագացնել վերոնշյալ համաձայնագրի գործադրման ընթացքը:

Ռուստամ Բադասյանը պատրաստակամություն է հայտնել այդ կապակցությամբ քննարկումների նպատակով հյուրընկալել ԻԻՀ ծատվիրակությանը, ինչպես նաև անձամբ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն: