Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i110022-Հայաստանում_կանցկացվեն_Միջազգային_բանակային_խաղերի_Խաղաղության_մարտիկ_մրցումները
​​​​​​​«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ը 15-ը Հայաստանի Հանրապետություն անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2019 09:07 Asia/Tehran
  • Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները

​​​​​​​«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ը 15-ը Հայաստանի Հանրապետություն անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

 

tert.am