Նիկոլ Փաշինյանը ՀՀ թավշյա հեղափոխությունը համեմատեց ստարտափի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i110085-Նիկոլ_Փաշինյանը_ՀՀ_թավշյա_հեղափոխությունը_համեմատեց_ստարտափի_հետ
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է ստարտափի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին Փաշինյանը հայտնեց «Sevan Startup Summit»-ի մասնակիցների հետ զրույցում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 03, 2019 12:41 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը ՀՀ թավշյա հեղափոխությունը համեմատեց ստարտափի հետ

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է ստարտափի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին Փաշինյանը հայտնեց «Sevan Startup Summit»-ի մասնակիցների հետ զրույցում:

«Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի շատ լավ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենյակ, բայց ունի գաղափար, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հավատալով դրա հաղթանակին, և, իհարկե, այդ հաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, նրանք ներկայացրին հանրությանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության և հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ, և որպես արդյունք այսօր ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար:

«Ընդհանրապես ստարտափ գաղափարն օգտագործվում է տեխնոլոգիական ոլորտի համար, բայց մեզ համար շատ կարևոր է ժամանակակից Հայաստանում այդ գաղափարի ընդգրկումը որոշակիորեն ընդլայնել, և այն տարածել քաղաքականության վրա, այն տարածել ընդհանրապես հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա»,- ասաց Փաշինյանը։

 

armenpress.am