Շվեյցարահայ գործարարն ուզում է նպաստել ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110103-Շվեյցարահայ_գործարարն_ուզում_է_նպաստել_ՀՀ_ում_ռազմարդյունաբերության_զարգացմանը
Շվեյցարահայ գործարարՎարդան Սիրմաքեշը ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Այդ մասին նա հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2019 04:39 Asia/Tehran
  • Շվեյցարահայ գործարարն ուզում է նպաստել ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացմանը

Շվեյցարահայ գործարարՎարդան Սիրմաքեշը ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Այդ մասին նա հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ ուզում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով մեր երկրում արտադրության և ռազմարդյունաբերության զարգացմանը։ Շվեյցարահայ գործարարը նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին:

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարևոր է Հայաստանի առաջընթացի և զարգացման համար և պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։

Նա ասել է, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է շատ զարգացած արդյունաբերական համակարգ, իրենց գործին գիտակ բարձրակարգ մեխանիկ ինժեներներ, և որ հիմա էլ կան նախագծեր՝ ռազմարդյունաբերության մեջ կիրառելու համար, և ներկայացված առաջարկությունն, անշուշտ, կօգնի այդ ուղղությամբ արագ առաջ գնալու և զարգանալու։

Նախարարը շվեյցարահայ գործարարին է ներկայացրել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։

Panarnenian.net