Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112375-Նիկոլ_Փաշինյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ֆրանսիայի_նախագահի_հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 15:16 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է  ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա  պատրաստակամություն է հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների որոշ հարցերի:

Armenpress.am