Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i180142-Հայաստանի_եւ_Ադրբեջանի_միջեւ_սահմանազատման_հարցով_հանդիպումը_նախատեսված_է_օգոստոսի_վերջին_Մոսկվայում
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2022 12:59 Asia/Tehran
  • Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին՝ Մոսկվայում:

Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Գրասենյակից նշեցին, որ ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

NEWS.am