Հայաստանը պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ձևավորելու շուրջ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i180422-Հայաստանը_պատրաստ_է_երկխոսության_ԵԱՏՄ_ում_գազի_միասնական_շուկա_ձևավորելու_շուրջ._Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ձևավորելուն և պատրաստ է կառուցողական երկխոսության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 08:29 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ձևավորելու շուրջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ձևավորելուն և պատրաստ է կառուցողական երկխոսության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար: Ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ձևավորելու տեսակետից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտի ինտեգրացիան»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ արդյունաբերությունը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացումն առաջ մղողներից մեկը և Միության մրցունակ առավելությունը՝ ստեղծելով բարենպաստ կազմակերպա-տնտեսական պայմաններ տրանզիտային փոխադրումների համար: «Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային-լոգիստիկ կոմպլեքսը ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում ազգային և անդրազգային մակարդակներում, ինչպես նաև ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման և շահագործման մոտեցումների ամբողջականության ապահովում»,-նշել է ՀՀ վարչապետը:

https://armenpress.am/arm/news/1091088.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio