ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i180588-ՀՀ_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետը_մասնակցել_է_Միջազգային_բանակային_խաղերի_փակման_արարողությանը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը օգոստոսի 27-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 15:08 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը օգոստոսի 27-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:

Ըստ աղբյուրի՝ օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Միջազգային բանակային ութերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և Միջազգային բանակային խաղերի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը:

armenpress.am