«Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206326-Հայ_ժողովրդի_դավաճաններին_դժոխք_կուղարկեն_._Մեդվեդևի_օգնականը_պարզաբանել_է_նրա_գրառումը
Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «չհասկացողների» համար պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 14:27 Asia/Tehran
  • «Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը

Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «չհասկացողների» համար պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը:

«Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»,-ասել է նա:

Նախօրեին, Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին, Մեդվեդևը գրառում էր կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին. նա, ըստ Մեդվեդեւի, փորձել է պատերազմում իր անշնորհք պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, հրաժարվել իր երկրի տարածքի մի մասից և սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը «բլիթներով» ուղարկելով Մոսկվայի թշնամիների մոտ։ «Գուշակիր, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում», հռետորական հարց էր ուղղել Մեդվեդևը՝ չճշգրտելով երկիրը և չնշելով նրա առաջնորդի անունը։

«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե ​​որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես պատվիրեց Տերը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Օլեգ Օսիպովը։

news.am