Հայաստանի և Եվրամիության պաշտոնյաների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207094-Հայաստանի_և_Եվրամիության_պաշտոնյաների_հանդիպումը
Երևանի և Եվրամիության պաշտոնյաները քննարկել են Հայաստանի անվտանգության իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 13:57 Asia/Tehran
  • Հայաստանի և Եվրամիության պաշտոնյաների հանդիպումը

Երևանի և Եվրամիության պաշտոնյաները քննարկել են Հայաստանի անվտանգության իրավիճակը։

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա Ադրբեջանի Հանրապետության վերջին հարձակումից հետո (սեպտեմբերի 19-ին) այս տարածաշրջանում ապրող մեծ թվով հայեր իրենց հայրենիքը լքել և արտագաղթել են Հայաստան՝ վախենալով էթնիկ զտումների քաղաքականության իրականացումից։

Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 անձ է ժամանել Հայաստան:

 Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդմամբ,հոկտեմբերի 4-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման  հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։

Փաշինյանը Գրանադայում (Իսպանիա) կհանդիպի եվրոպական որոշ երկրների ղեկավարների հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  մասնակցելու են Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։