Ջաբերի Անսարի․ Տարածաշրջանբի պատերազմում հավասարումը չի փոխվել
(last modified Sat, 24 Feb 2024 05:40:27 GMT )
Փետրվար 24, 2024 09:10 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարի․ Տարածաշրջանբի պատերազմում հավասարումը չի փոխվել

ԻԻՀ ԱԳՆ նախկին խոսնակն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը, որ մոտ 4,5 ամիս չի կարողանում կոտրել Դիմադրության կողպքը, ինչպե՞ս է կարող պատերազմի մեջ մտնել Լիբանանի հետ, որն ունի լոգիստիկ հզոր հնարավորություններ և 1982-ից 2000 թվականների 18 տարվա ու 2006 թվականի պատերազմների փորձը»։

Իրանի մեդիա ոլորտի ցուցահանդես կատարած այցի շրջանակներում ԻՌՆԱ-ին տված հարցազրույցոմ, պատասխանելով Սիոնիստական ռեժիմին ուղղված՝ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի ելույթի մասին հարցին, Հոսեյն Ջաբրի Անսարին ասել է․ «Ելույթում կային նոր բաներ, սակայն կարծում եմ, տարածաշրջանի իրադարձություններում հավասարումները չեն փոխվել։

Հասան Նասրալլահն ասել է, որ եթե ռազմական թիրախների փոխարեն խոցվեն քաղաքացիական բնակավայրերն ու քաղաքացիները, Լիբանանը համարժեք պատասխան կտա, խոցելով օկուպացված Պաղեստինում գտնվող թիրախները»։ Անսարին հավելել է․ «Նասրալլահն ի նկատի ունի, որ եթե իսրայելական կողմը խախպի պատերազմի հավասարումները, Լիբվանանը կդիմի նույն քայլին» ։