Ապրիլ 28, 2024 19:33 Asia/Tehran
  • ԵՄ-ում Հայաստանի դեսպան. «Չենք ուզում ռուսներին բացատրել Ռուսաստանի շահը»

Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը The Moscow Times-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ Երեւանի հարաբերություններին վերաբերող հարցերին։

ԵՄ-ին անվտանգության երաշխավոր դիտարկելը ֆանտաստիկայի ժանրից է։

ԵՄ-ն գրեթե մեկ տարի առաջ դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան։ Շեշտում եմ, որ դրանք քաղաքացիական դիտորդներ են։ Որովհետեւ մեր ռուս ընկերները հաճախ իրականությանը չհամապատասխանող գնահատականներ են տալիս այդ առաքելության առաջադրանքների բնույթի եւ տեսակի վերաբերյալ։

Այդ առաքելությունը   հայտնվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա 2020 թվականի սեպտեմբերին։ Գնդակոծվեց ավելի քան 30 բնակավայր։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Բայց մենք Մոսկվայից այդ գործողությունների դատապարտում չլսեցինք։ Դաշնակիցներն իրենց այդպես չեն պահում։

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները հանձնվել են Ադրբեջանին ռուս խաղաղապահների թողտվությամբ:

Ռուբեն Վարդանյանին առեւանգել են, ԼՂ նախկին բոլոր ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության ներքո են եղել:

Վարդանյանը փորձել է մեկնել Հայաստան: Նրան կանգնեցրել եւ ապօրինի առեւանգել են Լաչինի միջանցքից, որի անխափան գործունեությունը պարտավոր էր ապահովել ռուսական կողմը։ Իսկ մյուս նախկին ղեկավարները բառացիորեն Ադրբեջանին են հանձնվել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում եւ գտնվել են ռուսական պաշտպանության ներքո։

Հայաստանում մի ասացվածք կա. «Նորից պետք է սկսել ռուսներին բացատրել Ռուսաստանի շահը». Ոչ, մենք չենք ուզում դա անել: Անշնորհակալ գործ է։

Մենք չենք ուզում կորցնել միմյանց. Մենք ոչինչ չենք արել Ռուսաստանին որպես բարեկամ կորցնելու համար։ Մինչեւ հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը լինի մեր հավատարիմ բարեկամը։ Եվ ես շատ կուզենայի, որ այն մարդիկ, որոնք Մոսկվայում ամեն շաբաթ իրենց ելույթներով, հարցազրույցներով, ասուլիսներով սրում են իրավիճակը, վիրավորում են Հայաստանին՝ մեղադրելով թշնամանքի մեջ, ասեին. «Մենք պատրաստ ենք օգնել ձեզ, ահա մեր ճանապարհային քարտեզը»:

 

Պիտակ