Աշխատանքային այցով ՀՀ կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
(last modified Sun, 12 May 2024 14:57:34 GMT )
Մայիս 12, 2024 18:27 Asia/Tehran
  • Աշխատանքային այցով ՀՀ կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Աշխատանքային այցով մայիսի 13-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,– գրել է նա։

Նշենք, որ 2023 թ. սեպտեմբերի վերջին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ նախկին գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ Այդ ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկումը էթնիկ զտումները կանխելու համար։

 

 

Պիտակ