Իրանը զարգացնում է տիեզերական տեխնոլոգիաներն օգտվելով արհեստական բանականությունից
Տեիզերագնացության ոլորտի իրանցի փորձագետն ասել է․ «Ապագայում հեռահար զոնդավորման ոլորտում արհեստական բանականության կիրառումը թույյլ կտա բաելավել արբանյակային պատկերների որակը»։
Վերջին տասնամյակների ընթացքում Իրանը մեծ ջանքեր է գործադրել տիեզերական տեխնոլոգիաների և հեռահար զոնդավորման արբանյակների զարգացման ուղղությամբ և այս ոլորտում զգալի ձեռքբերումներ է գրանցել։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի տիեզերական տեխնոլոգիաների և տիեզերական տնտեսության փորձագետ Ահմադ Սոլեյմանին Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Վերջին ամիսներին փորձագետների ու քաղաքագետների ուշադրությունը գրավել է տարբեր ոլորտներում Իրանի կողմից արհեստական բանականության կիրառումը։ Իսկ երրիտասարդ գիտանակնների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ այս ոլորտի զարգացումը երկրի առաջնահերթություններից է։
Արհեստական բանականությունը կարող է նպաստել տիեզերական արդյունաբերության զարգացմանը։ Այն կարող է կիրառվել շատ ոլորտներում, ներառյալ՝ արբանյակային զանգվածային տվյալների կառավարումն ու վերլուծությունը, արբանյակների ճշգրիտ և ավտոմատ կառավարումը, տիեզերական առաքելությունների օպտիմալ պլանավորումը, արձակման ռիսկերի կանխատեսումը և նվազեցումը, լուսանկարող արբանյակների պատկերի ընկալման որակի բարձրացումն ու ռոբոտների զարգացումը»։
Չնայած սահմանափակումներին ու պատժամիջոցներին, Իրանը մեծ հաջողությունների է հասել հեռահար զոնդավորման արբանյակների և հետազոտական արբանյակների ստեղծման գործում: «Չամրան 1» հետազոտական արբանյակը, որը նախագծվել և կառուցվել է Iran Electronic Industries Space Group-ի կողմից՝ Ավիատիեզերական հետազոտությունների ինստիտուտի և իրանական մասնավոր գիտահեն ընկերությունների հետ համագործակցությամբ, տիեզերք է արձակվել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Ղայեմ 100» արբանյակակրով և հաջողությամբ տեղադրվել 550 կիլոմետր հեռավորության վրա։ Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին այս արբանյակի արձակման ընթացքը։
«Խայամ» արբանյակը նույնպես իրանական նորագույն արբանյակներից է, որն ունի բարձր ճշգրտությամբ պատկերներ լուսանկարելու հնարավորություն և թույլ է տալիս Իրանին օգտվել հեռահար զոնդավորման տվյալներից՝ բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոփոխությունների մոնիտորինգի համար:
Մոտ 13 տարի առաջ տիեզերք արձակվեց «Նավիդ» իրանական արբանյակը, որը կարևոր տվյալներ է փոխանցում Իրանի կլիմայի և բուսական աշխարհի վերաբերյալ:
«Զաֆար» արբանյակն ունի հեռահար զոնդավորման հնարավորություն։ Այս արբանյակից ստացված տվյալները կիրառվում են գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտներում և արդյունավետ դեր ունեն բնական աղետների և Իրանի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկման գործում:
«Փարս 1» և «Փարս 2» արբանյակներն Իրանի նոր նախագծերն են, որոնք բազմասպեկտր տվյալների հավաքագրման և պատկերման շնորհիվ կարող են կարևոր դեր խաղալ բնական ռեսուրսների կառավարման ոլորտի բարելավման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և Իրանի գյուղատնտեսական տնտեսություններին օգնելու հարցում։
Անդրադառնալով Իրանի տիեզերական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության կիրառման լայն շրջանակին, Ահմադ Սոլեյմանին նշել է. «Արհեստական բանականությունը կարող է զգալիորեն մեծացնել տիեզերական տեխնոլոգիաների զարգացման արագությունն ու ճշգրտությունը»։