Աշխարհի 1000 նշանավոր գրողներ բոյկոտ են հայտարարել Սիոնիստական ​​ռեժիմի մշակութային հաստատություններին
(last modified Wed, 30 Oct 2024 12:38:23 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 16:08 Asia/Tehran
  • Սալի Ռունի, Ռաշել Քուշներ և  Արունդատի Ռոյ 
    Սալի Ռունի, Ռաշել Քուշներ և  Արունդատի Ռոյ 

Pars Today-Ավելի քան հազար գրողներ տարածել են հայտարարություն,որում խոստացել են չհամագործակցել Սիոնիստական ​​ռեժիմի մշակութային հաստատությունների հետ, որոնք ճանաչվել են որպես պաղեստինցիների իրավունքների ոտնահարման մեղսակիցներ:

Ավելի քան հազար գրողներ  հայտարարել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել խտրական քաղաքականության և գործելակերպի իրականացման ,ինչը իր հերթին հանգեցնելու է Իսրայելի ռեժիմի օկուպացիայի, ապարտեիդի և ցեղասպանության արդարացմանը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, «Սալի Ռունին», «Ռաշել Քուշները» և «Արունդատի Ռոյը» 1000 նշանավոր գրողների թվում են, ովքեր տարածած հայտարարության մեջ  խոստացել են չհամագործակցել Սիոնիստական ​​ռեժիմի մշակութային հաստատությունների հրատարակիչների, փառատոների կամ հրատարակչությունների հետ, որոնք «մեղսակից են պաղեստինցիների իրավունքների ոտնահարմանը»։

Այս հայտարարության ստորագրողներից  է իռլանդացի գրող և սցենարիստ «Սալի Ռունին», ում «Զրույցներ ընկերների հետ» առաջին վեպը լույս է տեսել 2017 թվականին և  2018 թվականին հայտնի է դարձել  «Նորմալ մարդիկ» գրքի հրատարակությամբ։

«Նորմալ մարդիկ» և վերջերս «Ինտերմեցո» գրքի հեղինակ Ռունին, երկար ժամանակ եղել է Պաղեստինի իրավունքների պաշտպանը, և 2021 թվականին նա հրաժարվել է իր երրորդ՝ «Գեղեցիկ աշխարհ, որտեղ ես դու» վեպի եբրայերեն թարգմանության իրավունքը  վաճառել սիոնիստ հրատարակչին։ 

Ռունին  այս տարվա սկզբին՝ PEN Pinter մրցանակը ստանալուց հետո, օգտագործելով այդ միջավայրը,  իր ելույթը հատկացրեց  Գազայի հարցին՝ ասելով, որ իր մրցանակը կնվիրաբերի Պաղեստինի երեխաների փրկության հիմնադրամին:

«Այն կառույցները, որոնք երբեք հրապարակայնորեն չեն ճանաչել միջազգային օրենքներով ամրագրված Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքները, բոյկոտ կհայտարարվի նրանց դեմ։Անցյալում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի դեմ անթիվ գրողներ որդեգրել են նմանատիպ դիրքորոշում, քանի որ մարդկային խիղճը թույլ չի տալիս  անտարբեր լինել ապարտեիդի և ժամանակակից տեղահանումների նկատմամբ և շփվել Սիոնիստական ​​ռեժիմի ինստիտուտների հետ»,ասված է գրողների հայտարարության մեջ։ 

Անցած օրերին ավելի քան  300 իսպանացի արվեստագետներ  և գիտնականներ բաց նամակով զգուշացրելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, հայտարարել են,որ քանի դեռ եվրոպական այս երկիրը «պահպանում է իր ռազմական հարաբերությունները Իսրայելի հետ», մեղսակից է այդ ռեժիմի կողմից Գազայի անմեղ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությանը։ 

Անցյալ տարվա հոկտեմբերին հոլիվուդյան մի շարք հայտնի դերասաններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակով պահանջել էին հրադադար հաստատել  Գազայում։

Հոլիվուդյան դերասաններն այդ նամակում գրել էին.- Մենք չենք ցանկանում, որ ապագա սերունդները մեզ մեղադրեն լռության մեջ և ասեն, որ մենք կանգնեցինք և ոչինչ չարեցինք։

Գազայի պատերազմից անցնող մեկ տարվա ընթացքում գրողներն ու արվեստագետները կարևոր դեր են ունեցել Արևմուտքի լրատվամիջոցների հեգեմոնիան ոչնչացնելու և  արդյունքում՝ աշխարհի  հասարակական կարծիքը համընթաց դարձնելու Գազայի ժողովրդին աջակցելու և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դատապարտելու գործում։