Ասիական երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառության աճից մինչև նռան արտադրության ոլորտում աշխարհում երրորդ տեղը զբաղեցնելը
(last modified Wed, 30 Oct 2024 14:43:04 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 18:13 Asia/Tehran
  • Ասիական երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառության աճից մինչև նռան արտադրության ոլորտում աշխարհում երրորդ տեղը զբաղեցնելը

Pars Today- Հարևանների հետ Իրանի ապրանքաշրջանառության 23 տոկոս աճը, Իրանի Սիստան և Բելուչեստան նահանգի մաքսատներից 179 միլիոն դոլարի ապրանքների արտահանումը, Ուրմիայում գյուղատնտեսական արդյունաբերության և տեխնիկայի միջազգային ցուցահանդեսի բացումը, Իրանի և Ուզբեկստանի 5 միլիարդ դոլարի առևտրի հեռանկարը, Իրանի և Չինաստանի  առևտրային փոխգործակցության զարգացումը նոր ռազմավարություններով, և աշխարհում նռան արտադրությամբ Իրանի երրորդ

հորիզոնականը  զբաղեցնելը  վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի վերջին և ամենակարևոր տնտեսական  լուրերն են։

Իրանի մաքսատան ծառայության հայտարարության համաձայն՝ այս տարվա առաջին յոթ ամսում Իրանի Իսլամական Հանրապետության ոչ նավթային առևտուրը հարևան երկրների հետ աճել է 23 տոկոսով՝ հասնելով 41,1 միլիարդ դոլարի։ Հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտրի կշիռն այս ընթացքում կազմել է 64,5 մլն տոննա, որն աճել է 16%-ով։ Ինչպես նշում է Pars Today-ը, այս ժամանակահատվածում հարևան երկրների միջև արժեքի առումով Իրանի ամենամեծ առևտրափոխանակումները եղել են ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իրաքի, Պակիստանի և Ռուսաստանի Դաշնության հետ:

179 մլն դոլարի արժողությամբ ապրանքների արտահանում Սիստան և Բելուչեստանի մաքսատներից

Իրանի Սիստան և Բելուչեստան նահանգի մաքսային ծառայության հսկիչ Մոհամմադ Ալի Խաշին ասել է.-«Այս նահանգի մաքսատներից այս տարի արտահանվել է 1 միլիոն 960 հազար տոննա ապրանք՝ 179 միլիոն 691 հազար  դոլարի արժողությամբ։

Մոհամմադ Ալի Խաշին հավելել է. « Սիստան և Բելուչեստան նահանգից  արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  քաշի առումով աճել է 13%-ով, արժեքի առումով՝ 11%-ով»։Նա նշել է, որ նահանգից արտահանվել է հիմնականում կլինկեր, ցեմենտ, քարածուխ, ոլոռ, միրգ  և գյուղատնտեսական այլ ապրանքներ։

Ուրմիայում իր աշխատանքն է սկսել Գյուղատնտեսական արդյունաբերության և սարքավորումների միջազգային ցուցահանդեսը 

Իրանի Ուրմիա քաղաքում երեքշաբթի օրն իր աշխատանքն է սկսել գյուղատնտեսական արդյունաբերության և սարքավորումների, այգեգործության, ներդրման, ջերմոցային սարքավորումների, ոռոգման և ջրամատակարարման և հարակից սարքավորումների, գիտահեն և նորարարական գյուղատնտեսության, ջրի և հողի 15-րդ միջազգային ցուցահանդեսը։   

Իրանը և Ուզբեկստանը նախատեսում են երկկողմ առևտուրը հասցնել 5 միլիարդ դոլարի 

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի ղեկավար  Աքբար Գոդարին հայտարարել է, որ Ուզբեկստանի հետ ձեռք է բերվել արտոնյալ սակագների համաձայնագրի կնքման նախնական պայմանավորվածություն և նախատեսվում է երկկողմ առևտուրը հասցնել 5 միլիարդ դոլարի։Անդրադառնալով Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարի Իրան կատարած այցի շրջանակում երկու երկրների միջև ձեռք բերված տնտեսական պայմանավորվածություններին, Գոդարին հավելել է․ «Կողմերն ունեն կամք՝ զարգացնելու առևտրային փոխանակումները։  Ուստի այս տարվա մարտին Իրանի և Ուզբեկստանի 16-րդ համատեղ հանձնաժողովը կանցկացվի Իրանում՝  առևտրային փոխանակումների ծավալները մեծացնելու նպատակով»։ 

Իրանն ու Չինաստանը նոր ռազմավարության միջոցով զարգացնում են առևտրային փոխգործակցությունը 

Թեհրանում Չինաստանի դեսպան  Զոնգ Պեյ Վուի հետ հանդիպմանն Իրանի անվտանգության փոխնախարար և Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն  Մուհամմադ Ալի Դեհղան Դեհնավին նշել է, որ երկու երկրների առեւտրային համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։Նա նշել է․ «Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը շահագրգռված է   Չինաստանի հետ առևտրային համագործակցության զարգացմամբ»։Դեհնավին հավելել է, որ Իրանի անդամակցությունը տարածաշրջանային համաձայնագրերին, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն,  կհեշտացնի երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը:

Իրանն աշխարհում երրորդն է նռան արտադրության ոլորտում

 ԻԻՀ գյուղատնտեսական ջիհադի նախարարության այգեգործության հարցերով պատասխանատու  Մուհամմեդ Մեհդի Բորումանդին նշել է, որ նռան արտադրության ոլորտում, Հնդկաստանից և Չինաստանից հետո, Իրանը զբաղեցնում է  երրորդ տեղը, սակայն մեկ շնչին բաժին ընկնող արտադրության առումով առաջինն է աշխարհում։