Ինչո՞ւ Իսրայելը հիմնականում ի զորու չէ առճակատվել Իրանի հետ․4 կարճ կետեր
(last modified Tue, 29 Oct 2024 14:19:09 GMT )
Հոկտեմբեր 29, 2024 17:49 Asia/Tehran
  • Աջ կողմում՝  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերիին է, ձախ կողմում՝  Իսրայելի ռեժիմի բանակի շտաբի պետ Հերցի Հալևին 
    Աջ կողմում՝  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերիին է, ձախ կողմում՝  Իսրայելի ռեժիմի բանակի շտաբի պետ Հերցի Հալևին 

Pars Today-Վերջին տարիներին Իրանն ընդլայնելով իր համացանցային  և ժողովրդամետ փոխգործակցությունները Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Իրաքի  տեղական համայնքների հետ, հասել է մի տեսակ տարածաշրջանային դաշինքների,որոնք միասնաբար գործում են  ընդդեմ սիոնիստական-արևմտյան սպառնալիքների։

 

Ստացված գրություն-Շաբաթ օրը  Իսրայելի հարձակումն Իրանի վրա  ևս մեկ հնարավորություն ընձեռեց ցույց տալու Իրանի հզորությունն  ու ռազմավարական զարգացումը տարածաշրջանում։ Այս իրադարձությունը ոչ միայն ցույց է տալիս Իրանի ռազմական հզորությունը, այլև համարվում է մշակութային-քաղաքակրթական դիմադրության խորհրդանիշ , որը հիմնված է պատմական խորը կապերի և իսլամական-իրանական համոզմունքների վրա և Իրանին աշխարհագրական սահմաններից վեր ինքնություն է հաղորդում: Այս համատեքստում  կարելի է  ուշադրություն դարձնել մի քանի հիմնական կետերի, որոնք նշված են Parstoday-ի ինտերնետային պարբերականում։

Իրանի պատմաքաղաքակրթական ինքնությունը

Այս առճակատումներում Իրանի հզորությունը հիմնված չէ միայն ռազմական  կարողության վրա. այլև, այն արմատավորված է պատմական և մշակութային ինքնության մեջ, որը կապված է իսլամական համոզմունքների, հատկապես Ահլ ալ-Բեյթի հետ: Այս ինքնությունը առանցքային դեր է խաղացել իրանցիների ներքին և արտաքին քաղաքականության մեջ դեռ Ալ Բոյեի ժամանակաշրջանից առաջ և հատկապես Սեֆևյան դարաշրջանից ի վեր, և Իրանի քաղաքականությունը տարբերվել   է այլ երկրներից: Քաղաքակրթական այս կապերը նաև ձևավորում են Իրանի պաշտպանական քաղաքականությունն այնպես, որ նրան հատուկ հնարավորություններ է տալիս նույնիսկ ժամանակակից բարդ ժամանակաշրջանում:

Իրանի զսպող ուժը

Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումը բախվեց զգալի սահմանափակումների և չկարողացավ լուրջ վնաս հասցնել Իրանի ռազմական և ռազմավարական խորքերին։ Սա ցույց է տալիս Իրանի  մեծ զսպող ուժը, որը հիմնված է նրա լայնածավալ ռազմակայանների և մարտավարական հնարավորությունների վրա: Այս հնարավորությունները ստիպում են Իսրայելին զգուշանալ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություններ ձեռնարկելուց և բազմաթիվ սահմանափակումների առջև են կանգնեցնում ռեժիմին։ 

Տարածաշրջանային հզորությունը  համախոհ կոալիցիաների միջոցով

Վերջին տարիներին Իրանն ընդլայնելով իր համացանցային  և ժողովրդամետ փոխգործակցությունները Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Իրաքի  տեղական համայնքների հետ, հասել է մի տեսակ տարածաշրջանային դաշինքների,որոնք միասնաբար գործում են  ընդդեմ սիոնիստական-արևմտյան սպառնալիքների։  Այս դաշինքները արդյունավետ դեր ունեն թշնամիների դեմ Իրանի ազդեցիկ և զսպող  քայլերում և մեծացրել են  Իրանի և տարածաշրջանի ժողովուրդների հզորությունը։

 

Իսրայելի կեղծ ինքնությունը

Իսրայելը որպես ոչ լեգիտիմ ռեժիմ, բախվելով այս մակարդակի պատմական ինքնության, ռազմական հզորության և միավորված կոալիցիաների , ստիպված է պայքարել բազմաթիվ ճակատներում և զգուշավոր միջոցներ ձեռնարկել Իրանի ռազմավարական սպառնալիքների դեմ: Այս իրավիճակը ոչ միայն ցույց է տալիս Իսրայելի գործառնական սահմանափակումները, այլև բացահայտում է սիոնիզմի բնույթով պայմանավորված ռեժիմի թուլությունն ու ներքին ճգնաժամը։ Ճգնաժամ, որը միշտ պատուհասել է այս ռեժիմին իր ստեղծման օրվանից՝ պաղեստինյան տարածքների բռնազավթման և խրոնիկական լարվածության ստեղծման պատճառով։