Իսրայելի հարձակումը և Իրանի ժողովրդի մարտական ոգու վերածնունդը
Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի հողի դեմ ռազմական հարձակումից հետո տեղի ունեցան բազմաթիվ ներքին և միջազգային արձագանքներ, որոնք բոլորն էլ ընդգծեցին մեկ կարևոր կետ. Իրանում մարտական ոգին, ազգային միասնությունը և սոցիալական համախմբվածությունը ամրապնդվեցին առավել քան երբևէ։
Այս առումով, ոչ միայն երկրի քաղաքական և ռազմական վերնախավը գովաբանեց ազգային դիմադրությունը, այլև նույնիսկ Սիոնիստական ռեժիմի բանակի գործիչները ընդունեցին թշնամուն դիմակայելու իրանցիների կարողությունը։
Իսրայելի բանակի պահեստազորի գեներալ-մայոր Թամեր Հայմանը Իսրայելի «12-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է.«Ինձ համար գրավիչ էր Իրանի ժողովրդի կամքը։ Իրանցիները մի ազգ են, որը կպայքարեն մինչև վերջ և չեն նահանջի։ Նրանք արագ ընտրեցին նոր հրամանատարներ և դիմադրություն ցույց տվեցին ճնշմանը»։
Այս խոստովանությունը սիոնիստական ռեժիմի ռազմավարական ձախողման հստակ ապացույցն է ներքին պառակտում ստեղծելու և Իրանի ժողովրդի մարտական ոգին թուլացնելու գործում։
«Մաարիվ» և «Իսրայել Հայոմ» թերթերի կողմից հունիսի 29-ին հրապարակված հարցման արդյունքները նույնպես հաստատում են այս տեսակետը։ Այս հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների գրեթե 50 տոկոսը կարծում էր, որ Թել Ավիվը իրական հաղթանակ չի տարել Իրանի դեմ։ Ինչը Սիոնիստական ռեժիմի ներսում ռազմական որոշումների լեգիտիմության թուլացման ևս մեկ նշան է։
Իրանի ժողովրդի մարտական ոգու վերածնունդը՝ սիոնիստների հիմարության միջոցով
Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլեսլամ Աբդուլլահ Հաջիսադեղին 2025 թվականի հունիսի 29-ի հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները ոչ միայն չեն հասել իրենց նպատակին, այլև հակառակ արդյունքի են հանգեցրել։
Նա ասել է. «Իրանի ժողովուրդն այսօր ցուցաբերեց սրբազան զայրույթ, որը հազվադեպ է տեսնվել անցյալում։ Այս մթնոլորտը պետք է համարել մի տեսակ աստվածային հրաշք, որը ձեռք է բերվել նահատակների արյան օրհնությամբ»։
Այս հայտարարությունները, վերլուծական տեսանկյունից, ցույց են տալիս Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեծ դերը կարևորագույն պահերին ազգային համերաշխության զգացում արթնացնելու գործում։
Իրանի ազգային միասնությունը՝ թշնամու ագրեսիայի դեմ զարմանալի զենք
Այս առումով Լիբանանի ազգային հետազոտությունների և վիճակագրության ինստիտուտի տնօրեն Զաքարիա Համուդանն ընդգծեց, որ «Իրանում ազգային միասնությունը սիոնիստական հարձակումից հետո դարձավ տարածաշրջանային զարգացումների որոշիչ գործոն։
Նրա խոսքով․ «Շատերն էին կարծում, որ այս հարձակումները Իրանում կհանգեցնեն պառակտման կամ նույնիսկ ներքին քաոսի, բայց այդ կանխատեսումներին հակառակ՝ իրանցի ժողովուրդը պաշտպանեց իր երկիրը օրինակելի համախմբվածությամբ»։
Համուդանը նաև ընդգծեց, որ որոշ վերլուծություններին հակառակ՝ իրանական հասարակությունը ոչ միայն ճգնաժամ չի ապրել, այլև ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում՝ ներքին միասնության միջոցով։
Financial Times. Իսրայելի հարձակումը միավորեց Իրանի ժողովրդին
Բրիտանական «Financial Times» թերթը նույնպես վերլուծական հոդվածում գրել է, որ
Սիոնիստական ռեժիմի հարձակումը Իրանի վրա ստիպել է բազմաթիվ ներքին հակառակորդների, այդ թվում՝ քաղաքական ակտիվիստների, դադարեցնել իշխանության դեմ ուղղված քննադատությունը։
Հոդվածում նշվում է, որ նույնիսկ Իսլամական Հանրապետության ամենամոլեռանդ քննադատները, արտաքին սպառնալիքի պատճառով, որոշ ժամանակ անտեսել են ներքին հակամարտությունները և դիմել են ազգային միասնությանը։ Այս հոդվածում նշված է, որ Իրանի դեմ արտաքին սպառնալիքները կարող են արդյունավետ դեր խաղալ ներքին մերձեցման գործում։
Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա ոչ միայն չհանգեցրեց այս ռեժիմի ռազմական և ռազմավարական նպատակների իրագործմանը, այլև համերաշխության, կայունության և ազգային ինքնության զգացողության ալիք առաջացրեց Իրանի հասարակությունում։
Այս երևույթը, թե՛ կառավարական և թե՛ հանրային մակարդակում, ցույց է տալիս Իրանի բարձր կարողությունը՝ դիմակայելու արտաքին սպառնալիքներին և դրանք օգտագործելու որպես ներքին համախմբվածությունն ամրապնդելու հնարավորություն։